Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել. փոխքաղաքապետը՝ Կենտրոն համայնքում տեղի ունեցած ծառահատման մասին
 |armenpress.am|
13:44 - 29 մայիսի, 2023

Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել. փոխքաղաքապետը՝ Կենտրոն համայնքում տեղի ունեցած ծառահատման մասին |armenpress.am|

armenpress.am: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: Այս մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքին: Նա նաև դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:  

«Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, որ ուղղակի այնպես չեն այդ ծառերը հատվել. մեկի մտքով անցել է, որ այդ տարածքն ինքը կարողանալու է զավթել: Առհասարակ, եթե այդ հատվածում որևէ այլ ցանկապատված տարածք կլինի՝ կմաքրեք ամբողջը: Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել»,- հրահանգել է փոխքաղաքապետը՝ մեկտեղ նկատելով, որ «Թեժ գծից» եկած զանգերն ամենակարևորն են, և դրանք պետք է արագ արձագանք ստանան»:

Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքի առնչությամբ բնակիչներն ահազանգել են Երևանի քաղաքապետարանի «թեժ գիծ», սակայն տեխնիկական խնդրի պատճառով պատասխանատուների կողմից արագ արձագանք չի եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել