ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան
15:07 - 31 մայիսի, 2023

ԵԽԽՎ հանձնաժողովի նախագահի տեղակալը փաստահավաք առաքելությամբ ժամանել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ  անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

Այս համատեքստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

Վարչապետն արձանագրել է, որ ադրբեջանական կողմը դադարեցրել է Հայաստանից ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները, իսկ սնունդ տեղափոխվում է միայն խաղաղապահների միջոցով: Նշելով, որ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով` վարչապետը կարևորել է տեղի ունեցողի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել