Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին
 |armeniasputnik.am|
13:20 - 01 հունիսի, 2023

Պահանջը բոլորի համար է․ ՆԳ փոխնախարարը՝ պետաշխատողների մեքենաների մգացված ապակիների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը համոզված է, որ պետական կառույցների մի շարք պաշտոնյաներ կարճ ժամանակում կհեռացնեն սեփական, ինչպես նաև ծառայողական մեքենաների ապակիների մուգ թաղանթապատումը։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ անգամ գործադիրի անդամները չեն հետևում օրենքին և օրինակ չեն ծառայում ՀՀ մյուս քաղաքացիներին։

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է ավտոմեքենայի առջևի կողային ապակիների թաղանթապատումը։ Այսօրվանից պարեկային ծառայողները կանգնեցնելու են նման մեքենաներով վարորդներին և վարչական պատասխանատվության են ենթարկելու։

«Օրենքը վերաբերում է բոլորին։ Ես անձամբ այդ մեքենաները չեմ տեսել, բայց կարծում եմ, որ գործընկերները շատ կարճ ժամանակում կհեռացնեն դրանք»,- ասաց Սարգսյանը։

Հարցին` արդյոք պարեկային ծառայողներն իրավունք ունեն անկաշկանդ կանգնեցնել նաև կառավարության անդամներին, ՆԳ փոխնախարարը դրական պատասխան տվեց։

Արփինե Սարգսյանը վստահեցրեց, որ արդեն իսկ հեռացված են ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, իր և մյուս փոխնախարարների մեքենաների ապակիների մուգ թաղանթները՝ համապատասխան լուսաթափանցելիություն ապահովելու համար։ Խոսքը ոչ միայն ծառայողական, այլև անհատական օգտագործման մեքենաների մասին է։

Նա շեշտեց նաև, որ օրենքում բացառություններ չկան և անգամ օպերատիվ համարանիշերով մեքենաներին է վերաբերում այն։ Նշենք, որ իրավապահները լիցենզավորված հատուկ սարքի միջոցով են ստուգելու ապակիների լուսաթափանցելիությունը։ Եթե սարքը մեքենայի առջևի և կողային ապակիների լուսաթափանցելիությունը 70 տոկոսից պակաս ցույց տա, ապա վարորդը կտուգանվի 25 հազար դրամով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել