Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ |shantnews.am|
17:01 - 04 հունիսի, 2023

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավարի հետ |shantnews.am|

shantnews.am: Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ըստ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, Ջեյհուն Բայրամովը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ։

Ադրբեջանի արտգործնախարարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև բազմակողմ և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդվել։

Բայրամովը և Ֆիդանը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի վերընտրված նածագահ Էրդողանը հաստատել է կառավարության նոր կազմը։ Հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը այսուհետ փոխարինելու է Մևլութ Չավուշօղլուին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել