Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա
 |1lurer.am|
19:11 - 07 հունիսի, 2023

Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս աշխատանքն ունի իր հետքերը, բանակցային գործընթացի դինամիկան, ձևաչափերը և լրացուցիչ գործիքները։ Մենք չենք փորձում որևէ բան պարտադրել, մենք գնում ենք ըստ նախատեսված պլանի:

Ռուսաստանի համար միշտ առաջնահերթություն է Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը»,- հայտարարել Է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել