Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է |tert.am|
14:57 - 12 հունիսի, 2023

Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է |tert.am|

tert.am: Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ  քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա փոխանցմամբ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու որոշում։

Հիշեցնենք, որ ՊԲ  նախկին հրամատար  Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով․ առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել