Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն
 |tert.am|
11:25 - 15 հունիսի, 2023

Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն |tert.am|

tert.am: Հենց սկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր՝ առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով 6 հանգույցից աշխատելու ծրագրի հարցում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը:

«Մենք նպատակ ունենք շուտով հասնելու լիարժեք գործունեության: Հայաստանում Եվրամիության առաքելությունն անզեն քաղաքացիական առաքելություն է՝ գործարկված Հայաստանի կառավարության խնդրանքին ի պատասխան»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։

«Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու՝ Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը Կապանում, Իջևանում ու Եղեգնաձորում»,- ասել է Զախարոբան, որ խոսքերը մեջբերել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։ «ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության։ Սա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական նախապատմությունը, որի համար գլխավորը Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի,- ասել է ՌԴ արտաքին քաղաքականության ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել