tert.am: Դուք հասկանո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմող երկրում շուրջ տասը դեպքով ինքը չի տիրապետել իրավիճակին, չի իմացել՝ ինչ է տեղի ունեցել պատերազմի դաշտում, սրանից լավ ինքնախոստովանական ցուցմո՞ւնք։
Այս մասին մամուլի ասուլիսում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հանրության ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատերազմի ժամանակ շուրջ տասն անգամ ԳՇ պետի ու Արցախի նախագահի խոսքերը հակասել են իրար։
Մամիջանյանի համար տարակուսելի է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, երբ նա ասում է, որ նոյեմբերի 9-ից մեկ-երկու օր անց վերադարձել է աշխատանքի։
«Նոյեմբերի 9-ից հետո ոչ ոք չգիտի՝ Նիկոլ Փաշինյանը ո՞ր բունկերում էր, ի՞նչ էր անում, ի՞նչ սթափության վիճակում էր մեկ-երկու օր։ Ասում է՝ երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ Շուշիում ոչ մի հայ զինվոր չկա։ Որտեղի՞ց լիներ՝ քո ստորագրած փաստաթղթից հետո»,- զարմացած հարց բարձրացրեց ընդդիմադիր պատգամավորը։
comment.count (0)