Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

 |factor.am|
12:12 - 23 հունիսի, 2023

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Կարեն Անդրեասյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է դատավոր Դավիթ Հարությունյանի ինքնաբացարկի միջնորդությունը Կարեն Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ԲԴԽ նիստի ընթացքում դատավոր Դավիթ Հարությունյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Անդրեասյանին, սակայն վերջինս, ըստ դատավորի, թույլ չի տվել ավարտել միջնորդությունը, և Խորհուրդը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դատավորի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կարեն Անդրեասյանին բացարկի ևս մեկ միջնորդություն են ներկայացրել, որի ժամանակահատվածը Անդրեասյանը կրկին սահմանափակել է, ու այժմ խորհուրդը կրկին հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատավորի մյուս փաստաբան Միքայել Շխիշմյանը մեզ հետ զրույցում բարձրաձայնեց այն մասին, որ երեկ, օրվա կեսից Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին ու վերջինիս պաշտպաններին կանգնեցրել է ընտրության առաջ, և պահանջել, որ դատավորի փաստաբաններից մեկը լքի նիստերի դահլիճը։

Հարցն այն է, որ որ դեռևս հունիսի 19-ից Շխիմյանը ԲԴԽ-ում քննվող գործով ներգրավված է եղել որպես Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ։ Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին որպես ներկայացուցիչ ներգրավվել է ևս չորս փաստաբան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել