ՆԱՏՕ-ն հետեւում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին, բայց դրանք համարում է նրա ներքին գործը․ Ստոլտենբերգ
 |news.am|
14:17 - 26 հունիսի, 2023

ՆԱՏՕ-ն հետեւում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին, բայց դրանք համարում է նրա ներքին գործը․ Ստոլտենբերգ |news.am|

news.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը հետեւում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանք համարում է նրա ներքին գործը։

«Մենք հետեւում ենք Ռուսաստանում իրավիճակին։ Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Բայց դա նաեւ նախագահ Պուտինի կողմից թույլ տրված մեծ ռազմավարական սխալի եւս մեկ ցուցադրություն է»,- Լիտվա կատարած այցի ժամանակ, ասել է նա։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել