Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու գործով |armeniasputnik.am|
18:02 - 30 հունիսի, 2023

Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու գործով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին արդարացրեց Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու գործով։

Նա արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում։

Հիշեցնենք` փետրվարի 20–ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Ընդդիմադիր կուսակցություններն ու հավաքվածները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Մինչ հանրահավաքը «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Ազատության հրապարակում բեմադրում էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը։

Նարեկ Մալյանին ձերբակալեցին այդ ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակեցին:

Ի վերջո փետրվարի 26–ին Մալյանին հաջողվեց ԱԺ շենքի դիմաց բեմադրել ներկայացումը։ Բեմադրությունից հետո նա լրագրողներին տեղեկացրեց, որ իր դեմ կա հարուցված 6 քրգործ, որից մեկը` նշյալ ներկայացման մասով։

Հավելենք, որ Մալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել