Թուրքիայի ԱԳՆ նախարարը հուլիսի 5-6 կայցելի Ադրբեջան
 |azatutyun.am|
20:31 - 04 հուլիսի, 2023

Թուրքիայի ԱԳՆ նախարարը հուլիսի 5-6 կայցելի Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-6 կայցելի Ադրբեջան։

Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հրավերով կատարվող այցի ընթացքում Ֆիդանը հյուրի կարգավիճակով մասնակցելու է «Չմիացած երկրների շարժման» բյուրոյի նախարարական հանդիպմանը։ Նա նաև մասնակցելու է այդ շարժման Պաղեստինի հարցով կոմիտեի նիստին, ինչպես նաև մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել