Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|
09:10 - 07 հուլիսի, 2023

Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա։ Այդ մասին հայտնում էHabertürk-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Նախատեսվում է, որ նախագահ Զելենսկին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդ որում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։

TACC գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրին, գրում է, որ Զելենսկին ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլի Սկյուտարի շրջանի Վահդեթին առանձնատանը։ «Վաղը մեր նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հետ։ Հանդիպումից հետո, որը կկայանա Վահդեթին առանձնատանը, կարող է կայանալ մամուլի ասուլիս»,- նշել է գործակալության աղբյուրը։ 

Sabah-ն էլ գրում է, որ Զելենսկիի՝ Թուրքիա այցի գլխավոր թեմաներից մեկը կլինի Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Anadolu գործակալության տվյալներով էլ՝ Զելենսկի-Էրդողան բանակցությունները երկկողմ ձևաչափից զատ կլինեն նաև պատվիրակությունների կազմերով։ Դրանց հիմնական թեմաները կլինեն Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը, Կիևի ու Անկարայի երկկողմ փոխգործակցությունը, ինչպես նաև հացահատկի գործարքը, որը Ռուսաստանը չի ցանկանում երկարաձգել՝ պնդելով, թե դրա հիմքեր չկան։  

Հացահատկի գործարքի ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է դրա երկարաձգմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել