Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները
13:17 - 13 հուլիսի, 2023

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպմանը քննարկել ենք հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման ուղիները և հնարավորությունները:

Զրուցակցիս հետ անդրադարձել ենք երկկողմ համատեղ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ գործարար միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաներին, հայ-ամերիկյան տնտեսական ներդրումներին և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի»,- գրել է Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել