Միշելի հետ հանդիպմանը Ալիեւն ընդգծել է բրյուսելյան ձեւաչափի էֆֆեկտիվությունը
10:44 - 15 հուլիսի, 2023

Միշելի հետ հանդիպմանը Ալիեւն ընդգծել է բրյուսելյան ձեւաչափի էֆֆեկտիվությունը

Հուլիսի 14-ին Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։

Շնորհակալություն հայտնելով Միշելին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերի համար՝ Ալիեւն ընդգծել է բրյուսելյան ձեւաչափի էֆֆեկտիվությունը։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել այսօր կայանալիք եռակողմ [Փաշինյան-Միշել-Ալիեւ] հանդիպման վերաբերյալ, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել