factor.am: Սիրիան թույլատրել է ՄԱԿ-ին և նրա կառույցներին, համաձայնեցնելով սիրիական իշխանությունների հետ, վեց ամսով օգտագործել թուրք-սիրիական սահմանին գտնվող Բաբ ալ-Հավա անցակետը՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար, ասված է ՄԱԿ-ի նամակում, գրում է Ինտերֆաքսը։
«Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունն ինքնիշխան որոշում է կայացրել՝ ՄԱԿ-ին և նրա մասնագիտացված գործակալություններին վեց ամսով թույլտվություն տրամադրել՝ 2023 թվականի հուլիսի 13-ից օգտագործելու Բաբ ալ-Հավա անցակետը հումանիտար օգնություն հասցնելու համար Սիրիայի հյուսիս-արևմուտքում կարիքավոր խաղաղ բնակիչներին՝ Սիրիայի կառավարության հետ լիակատար համագործակցությամբ և համակարգմամբ»,- ասվում է փաստաթղթում։
Սիրիայի մշտական ներկայացուցչի նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ անդամ երկրների միջև հետագա բաշխման համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)