Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը
19:32 - 25 հուլիսի, 2023

Միրզոյանը և Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը

Մոսկայում երկկողմ հանդիպում են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վատթարացումը, սննդի և դեղորայքի բացակայությունը, կոնկրետ քայլերի հրատապությունը, թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Նա և Ջեյհուն Բայրամովը քննարկել են ռուս-ադրբեջանական, տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս պահին Մոսկվայում ընթանում են երեք արտգործնախարարների բանակցությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել