Արայիկ Հարությունյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին դրամական աջակցություն տրամադրելու մասին հայտարարությանը
 |aravot.am|
09:28 - 07 օգոստոսի, 2023

Արայիկ Հարությունյանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախին դրամական աջակցություն տրամադրելու մասին հայտարարությանը |aravot.am|

aravot.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին, թե ՀՀ-ից Արցախին տրամադրվող գումարները արդյունավետ չեն ծախսվում, որոշ տվյալներ է ներկայացրել։

Ըստ Հարությունյանի՝ 2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ,  դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղվել է  Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը․ «Իհարկե, մենք շնորհակալ ենք, որովհետեւ այն վարկերը, որ տրամադրել է Հայաստանի բանկային համակարգն Արցախի տնտեսությանը, պետությանը, Հայաստանի կառավարությունը վերցրել է: Մենք այդ գումարներն ուղղում ենք միայն սոցիալական ուղղվածության: Մինչեւ շրջափակումը, 2022-ի շրջափակումը ունեցել ենք հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որը հավասարվել էր 2019-ին: 2022-ին սեփական մուտքերը մոտ 46ւ մլրդ է եղել, եւ արդեն վերականգնվում էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեց մեր ամբողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության եւ նաեւ միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատեւել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են»։ Հարությունյանի խոսքով՝ պատերազմից հետո ներդրումային հիմնադրամը փոխառություն է տրամադրել 19 մլրդ դրամի, որից 12 մլրդ-ն միայն բնակարանային շինարարության համար.«Մոտ 5 հինգ միլիարդ տրել է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելուն՝ զոհվածների ընտանիքներին։

Այն ընկերությունը Ստեփանակերտում, որի հետ փոխկապացված եմ՝ նախկին գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ: Բարոյական չեմ համարել դրան անդրադառնալ, բայց այնքան են խոսում․․․Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր  այս իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն թափանցիկ ներկայացնել։ Այն հարկերով, որոնք վճարել են իմ կողմից ստեղծված ընկերությունները, շատ մեծ ծրագրեր են իրականացվել Ղարաբաղում։ Մենք անառակ զավակ չենք, շնորհակալ ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել