armenpress.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սիրիայի կառավարական զորքերի զինծառայողների վրա երկրի արևելքում գտնվող Դեյր էզ Զորի նահանգում։ Հարձակման հետևանքով զոհվել է 23 մարդ։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ հարձակման է ենթարկվել զինվորականների տեղափոխող ավտոբուսը։ Հեռուստաալիքի պնդմամբ՝ ևս մի քանի զինվորական վիրավորվել է. նրանց թիվը չի հստակեցվում:
comment.count (0)