armenpress.am: Գերմանիայի դաշնային կառավարությունը կմասնակցի Սիրիային ցուցաբերվող օգնության մի քանի նախագծի։ Այդ նպատակների համար կհատկացվի 60 մլն եվրո։ Ընդ որում՝ գումարն անմիջականորեն չի ուղարկվի Սիրիայի իշխանություններին: Այս մասին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland (RND)-ին տված հարցազրույցում։
Շուլցեի խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում հումանիտար իրավիճակն «աղետալի» է. երկրի բնակչության 90 տոկոսն ապրում է աղքատության մեջ և կախված է հումանիտար օգնությունից։ Տեղական ենթակառուցվածքների զգալի մասն ավերվել է 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում։
Սիրիայի վերականգնման նախագծերը, որոնց կմասնակցի Բեռլինը, կիրականացվեն ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների միջոցով։ Մասնավորապես, 25 մլն եվրո պետք է ուղղվի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), որն, ի թիվս այլ հարցերի, զբաղվում է դպրոցների վերանորոգմամբ։ Բացի այդ, միջոցները կուղղվեն պատերազմից տուժած երեխաներին օգնության ցուցաբերմանը։ Իսկ 6 մլն եվրո կհատկացվի տեղի դպրոցների աշխատանքի կազմակերպմանն աջակցելուն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)