Սահմանին զենք-զինամթերք կենտրոնացնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՊՆ
13:40 - 14 օգոստոսի, 2023

Սահմանին զենք-զինամթերք կենտրոնացնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը իրականությանը չի համապատասխանում․ ՊՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Բացի այդ, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ տեղ գտած մեկ այլ կեղծ պնդման, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել