ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին
 |armeniasputnik.am|
20:10 - 19 օգոստոսի, 2023

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: v class="article__header">

Չինական ընկերությունը մասնակցում է Հայաստանում «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցմանը, սակայն ապագայում ապրանքների տեղափոխման համար Պեկինի կողմից դրա օգտագործման հեռանկարները մշուշոտ են:
 
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ ձևավորվող մուլտիմոդալ երթուղուն ՉԺՀ-ի միանալու հնարավորությունը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ Երևանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է «առանց կար» միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։
 
Չինաստանի դեսպանի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը դեռ կառուցման փուլում է։ Չինական ընկերությունն իր մասում կառուցել է երեք հատվածից երկուսը։ Խոսքը Թալին-Գյումրի հատվածի մասին է։ Նախատեսվում է այս նախագիծն ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ։
«Ինչպես արդեն ասել է պարոն Փաշինյանը, այն Հայաստանի լավագույն կառուցված է ճանապարհներից մեկն է, և կարծում եմ՝ դա շատ լավ հիմք է մեր երկկողմ համագործակցության համար»,-ասաց Ֆան Յոնգը։
Ինչ վերաբերում է Պեկինի՝ երթուղուն ուղղակիորեն միանալուն և ապրանքների տեղափոխման համար դրա օգտագործմանը, ապա այս հարցին, ըստ Ֆան Յոնգի, այս պահին դժվար է պատասխանել:
 
«Չեմ կարող հստակ պատասխանել, բայց կարծում եմ, որ նախագիծը, որի իրականացմանը մասնակցում է չինական ընկերությունը, շատ ձեռնտու է Հայաստանին։ Եվ ես հույս ունեմ, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում բազմաթիվ նման ծրագրեր կլինեն, որոնք ավելի մեծ օգուտ կբերեն Հայաստանին»,-ասաց Ֆան Յոնգը։
Ընդ որում, դիվանագետի կարծիքով, դրա համար զգալի աշխատանքն ու ջանքեր են հարկավոր երկու կողմից։
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մի քանի հատվածների շինարարությամբ զբաղվում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը:
«Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի ճանապարհը Հայաստան-Իրան սահմանից մինչև Հայաստան-Վրաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել