Ալիևը հայտարարել է, որ Լաչինում անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը ճնշումների ու սպառնալիքների է ենթարկվել
16:31 - 26 օգոստոսի, 2023

Ալիևը հայտարարել է, որ Լաչինում անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը ճնշումների ու սպառնալիքների է ենթարկվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լաչինում անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը ճնշումների ու սպառնալիքների է ենթարկվել։

Այսօր Ալիևն ու նրա կինն այցելել են Լաչին, որտեղ մասնակցում են, այպես կոչված, «Լաչին քաղաքի օրվա» միջոցառմանը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որտեղ անօրինական անցակետ էր տեղադրել։

Միջոցառման ընթացքում Արդբեջանի նախագահը նախ հայտարարել է, որ Լաչինում տեղադրված անցակետի պատճառով ճնշումներն այսօր էլ շարունակվում են, ինչպես նաև մեղադրել Հայաստանին ու մեր երկրի աջակիցներին՝ «միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում Ադրբեջանի դեմ դավադրություն կազմակերպելու համար»։

«Ոչինչ չի կարող մեզ ստիպել շեղվել մեր ճանապարհից. ապրիլի 23-ը (Լաչինում անցակետ տեղադրելու օրը,- խմբ․) նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում։ Սահմանային անցակետի ստեղծումը նշանակում է մեր տարածքային ամբողջականության լիակատար վերականգնում, և մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Ալիևը։

Գլխավոր լուսանկարը՝ Trend-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել