Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին
12:36 - 27 օգոստոսի, 2023

Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Ինչպես երևում է ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում, հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդգարության համաձայն՝ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Յաշար Գյուլերը մեծ ջանքեր է գործադրել և նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ համագործակցությանը և նշել, որ ռազմական համագործակցությունը այժմ շատ լավ մակարդակի վրա է։

«Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Զրուցակիցները մտքեր են փոխանակվել երկրների համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել