tert.am: Արցախի Անկախության օրվա առիթով «Ապրելու երկիր» կուսակցության անդամները, կուսակցության համահիմնադիր, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, որտեղ վերջիններիս դիմավորել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։
«Ապրելու Երկիրի» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախի անկախության 32-ամյակին հայտնվել ենք ծանրագույն ժամանակաշրջանում։
Արցախի տոնի առիթվ շնորհավորելով հանդերձ քաղաքական գործիչն ընդգծեց, որ յուրաքանչյուրս պետք է հանձնառու լինենք, պատասխանատվություն զգանք իրավիճակ փոխելու՝ ինչպես, երբ և ովքեր, դա, ըստ նրա, այլ հարց է։
«Համոզված եմ, որ Արցախի ժողովուրդն իր բաժին անելիքն այսօր Արցախում անում է լիարժեք և մենք պարտավոր ենք այդ կամքի իրացնողը դառնալու»,- հավելեց նա։
Անդրառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ Մանե Թանդիլյանն արձանագրեց, որ նախքան Ռուբեն Վարդանյանի մեկնելն էր Արայիկ Հարությունյանը պարբերաբար հրաժարական տալու ցանկություն հայտնել։
«Մենք այսօր պարտավոր ենք ցնցումների չենթարկել իրավիճակը, Արցախում կա հրաժարական, կա սահմանադրություն, որն այդ իրավիճակում լուծումներ է առաջարկում։ Պետք է անցնցում հանգուցալուծել իրավիճակը։ Մենք տեսնում էինք, որ առաջնորդության խնդիր կա և դա ոչ ոքի համար գաղտնիք չէր։ Ես հույս ունեմ, որ Արցախի խոհեմ ժողովուրդը լուծելու է հարցն իրավական ճանապարհով՝ առանց ավելորդ լարվածության և այստեղից էլ պետք չէ բենզին լցնել»,- նկատեց Թանդիլյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)