Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի նախագահի ու ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
12:59 - 04 սեպտեմբերի, 2023

Թուրքիայի ԱԳ նախարարը Իրանի նախագահի ու ԱԽ քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

 Պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիային։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է mehrnews լարտվականը։ 

Իրանի նախագահը կարևորել է տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում օտարերկրյա պետությունների ներկայությանը դիմակայելու անհրաժեշտությունը և ընդգծել ցանկացած տարածաշրջանի երկրների միջև երկխոսության և համագործակցության միջոցով խնդիրների լուծման անհրաժեշտությունը։

Ահմադիան ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների աշխարհաքաղաքական որևէ փոփոխության: Ըստ նրա՝ Կովկասում նոր՝ «3+3» ձևաչափի ստեղծումն արդյունավետ միջոց կլինի տարածաշրջանի երկրների միջև առկա թյուրըմբռնումները հարթելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել