Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ․ նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
 |tert.am|
10:10 - 05 սեպտեմբերի, 2023

Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հունգարիայի ԱԳ նախարարի հետ․ նաև քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները |tert.am|

tert.am: Սեպտեմբերի 4-ին Հունգարիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այս երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։

Ջեյհուն Բայրամովի և նախարար Պյոտր Սիժարտոյի հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ երկու կողմերի պատվիրակությունների մասնակցությամբ, կայացել է ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։

Բայրամովը, ի թիվս այնլի, մյուս կողմին մանրամասն տեղեկացրել է «հետհակամարտային շրջանում տարածաշրջանային ներկա իրավիճակի և իրողությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, տարածաշրջանում տրանսպորտի և հաղորդակցության բացման մասին, ինչպես նաև սահմանների սահմանազատմանն ուղղված ջանքերի մասին»։

Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքներում «Ադրբեջանի կողմից իրականացվող լայնածավալ վերակառուցման վերաբերյալ»։

Այնուհետեւ երկու նախարարները ստորագրել են ադրբեջանա-հունգարական ռազմավարական երկխոսության առաջին հանդիպման արձանագրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել