Թուրքիան չի ճանաչում այդ ընտրությունը, որը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում. Թուրքիայի ԱԳՆ
17:23 - 09 սեպտեմբերի, 2023

Թուրքիան չի ճանաչում այդ ընտրությունը, որը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Արցախում կայացած նախագահական ընտրությունները։ 

«Այս ընտրությունները, որոնք անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները, համարում ենք դրանք խաթարելու փորձ եւ դատապարտում ենք։ 

Թուրքիան չի ճանաչում այս ոչ լեգիտիմ ընտրությունները, որոնք հանդիսանում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը ՄԱԿ-ին եւ միջազգային հանրությանը կոչ է արել նույնպես չճանաչել Արցախում կայացած ընտրությունները։ 

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների գործընթացին և շարունակում է մնալ այն համոզմունքին, որ երկարատեւ ​​խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրումը մեծ ներդրում կունենա տարածաշրջանի խաղաղության և կայունության համար»,- հավելել են ԱԳՆ-ից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել