Ալեն Սիմոնյանի խոսնակն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը
 |factor.am|
17:09 - 10 սեպտեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանի խոսնակն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը |factor.am|

factor.am: Պնդումը, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել