Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին
18:47 - 13 սեպտեմբերի, 2023

Մամիջանյանը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ և ԼՂ անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին ու մեր երկրում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հայկ Մամիջանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի ու ՀՀ խորհրդարանի համատեղ աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ պատգամավորն իր խոսքում անդրադարձ է կատարել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և մեր երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններին:

Նշվում է, որ խմբակցության ղեկավարը վերահաստատել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամությունը և ի թիվս այլ հարցերի` խոսել նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակից և մեր երկրի ներքաղաքական խնդիրներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել