Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան
 |tert.am|
11:20 - 15 սեպտեմբերի, 2023

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան |tert.am|

tert.am: Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Այս մասին X սոցկայքի միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կիլոմետրն օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին՝ ադրբեջանական զինուժը դուրս չի բերվել օկուպացված տարածքներից։

Երկու օր առաջ, գնահատելով խաղաղ գործընթացի արդյունքները, ես խոսեցի վստահության ամրապնդման քայլերի մասին։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։

Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը և բոլոր ռազմագերիները և այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից», - գրել է Մարուքյանը՝ անդրադառնալով մեկ տարի առաջ այս օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման և դրա հետևանքով հայկական կողմի ավելի քան 200 զոհ ունենալու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել