armeniasputnik.am: Երկու երթուղով (Ակնա և Լաչին՝ խմբ.) մարդասիրական բեռի առաքումը պետք է դառնա առաջին քայլը դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական առաքումների անարգել մուտքի համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
«Երկու հումանիտար ավտոշարասյուն Լեռնային Ղարաբաղ է ժամանել Լաչինի և Աղդամի անցակետերով։ Սա պետք է դառնա առաջին քայլը միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը համապատասխան անվերապահ և անարգել մարդասիրական հասանելիության ճանապարհին»,- նշել է Կոլոննան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատակարարումների հարցը:
Հիշեցնենք, որ Արցախի իշխանությունների որոշմամբ թույլատրվել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով և Լաչինի միջանցքով ԿԽՄԿ հումանիտար (արտասահմանյան) բեռների համաժամանակյա տեղափոխումը։ Առաջին բեռնատարները Արցախ են հասել սեպտեմբերի 17-ին։
comment.count (0)