Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել այսօր վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին
23:59 - 19 սեպտեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանն ու Անահիտ Ավանեսյանն այցելել են հիվանդանոցներ, հանդիպել այսօր վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել են Կառավարության առջև տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վնասվածք ստացած ոստիկաններին ու քաղաքացիներին:

«Քիչ առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելեցինք հիվանդանոցներ և հանդիպեցինք վնասվածք ստացած ոստիկաններին և որոշ քաղաքացիներին, որոնք տուժել են կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել