Իմ մտքերը ԼՂ բնակիչների հետ են․ Գերմանիայի կանցլերը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել
09:34 - 20 սեպտեմբերի, 2023

Իմ մտքերը ԼՂ բնակիչների հետ են․ Գերմանիայի կանցլերը ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում, կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է TACC լրատվական գործակալությունը։

«Իմ մտքերը նրանց հետ են, ում համար խաղաղությունը հեռավոր երազանք է, իմ մտքերը <...>, որ հատկապես արդիական է հիմա, Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ են: Փակուղի տանող ռազմական գործողությունների վերսկսումը պետք է դադարեցվի»,- ասել է Շոլցը:

Հիշեցնենք՝ երեկ կեսօրից Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել