Reuters-ի հետ զրույցում ընդգծել եմ, որ իդեալական աշխարհում ԼՂ հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել․ Պարույր Հովհաննիսյան
19:27 - 20 սեպտեմբերի, 2023

Reuters-ի հետ զրույցում ընդգծել եմ, որ իդեալական աշխարհում ԼՂ հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել․ Պարույր Հովհաննիսյան

Reuters-ին տված հարցազրույցում ընդգծել եմ, որ իդեալական աշխարհում Լեռնային Ղարաբաղի հայերը կարող էին ապրել Ադրբեջանի կազմում, սակայն նայելով պատմությանը՝ դժվար է դա պատկերացնել:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Որպեսզի դա տեղի ունենա, խաղաղ բնակիչների վրա կրակելու փոխարեն անհրաժեշտ է երկխոսություն Ստեփանակերտի և Բաքվի միջև»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանյանը Reuters-ին ասել է, որ ԼՂ հայերը տեսականորեն կարող են ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, սակայն «երկխոսություն պետք է հաստատվի»։

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում էին տարածել՝ նշելով․ ««Reuters» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել ոչ թե ԱԳ փոխնախարար Վ․ Կոստանյանը, այլ Պ․ Հովհաննիսյանը, որի միտքը լրատվականը ներկայացրել է աղավաղված։ Լրագրողն ընդունել է իր սխալը և շտկել հոդվածը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել