Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ
 |tert.am|
10:20 - 21 սեպտեմբերի, 2023

Պետք է ապահովվեն ԼՂ բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը. լիահույս ենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Իրանը գոհունակություն է հայտնում Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև տարածաշրջանում հակամարտությունների դադարեցման պայմանավորվածության առնչությամբ։ Այս մասին ասել է Իրանի ատաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին:

«Տարածաշրջանում հակամարտությունների շարունակման պատճառ չկա, և մենք հույս ունենք, որ այսուհետ տարածաշրջանում որևէ պատերազմի ականատես չենք լինի»,– Tasnim գործակալության փոխանցմամբ՝ ասել է խոսնակը:

Իրանը պահանջում է լիարժեք հարգել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու սահմանները և կարծում է, որ պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել