Նյու Յորքում մեկնարկել է Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստը, որը տեղի է ունենում Ֆրանսիայի նախաձեռնությամբ։
ՄԱԿ ԱԽ նիստի սկզբում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը բացման խոսքով ներկայացրեց վերջին օրերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը․
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հայտարարեց, որ տեղական հակաահաբեկչական գործողություններ է սկսել Ղարաբաղ տնտեսական շրջանում՝ արձագանքելով երկու քաղաքացիական անձանց եւ չորս ոստիկանների ողբերգական մահվանը։ Միջադեպերը կապված էին ցամաքային ականների հետ, որոնք, իրենց պնդմամբ, տեղադրված են եղել հայկական զինված ուժերի կողմից։
Պաշտոնական հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ ուժին եւ ռուս-թուրքական միացյալ մոնիտորինգային կենտրոնին տեղեկացրել էր իր գործունեության մասին, որի նպատակն էր եղել կանխել մեծամասշտաբ սադրանքները հայկական ԶՈՒ կողմից, չեզոքացնել նրանց ռազմական ենթակառուցվածքը եւ ապահովել նրանց դուրսբերումը եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգի վերականգնումը։
Զարգացումները հանգեցրին ռազմական գործողությունների կտրուկ սրացման։ Հաղորդվում է, որ ադրբեջանական ուժերը հատեցին շփման գիծը, մահվան դեպքերի մասին տեղեկություններ ստացվեցին, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, ինչպես նաեւ մի քանի հազար մարդկանց տարհանումը շրջանի ներսում։ Ռուսական խաղաղապահ ուժը, որը նույնպես զոհեր ունեցավ, արձանագրեց հրադադարի բազմաթիվ խախտումներ։
ՄԱԿ-ը, որը ոչ շփման գծի երկայնքով է ներկա, ոչ էլ ռուսական խաղաղապահ մանդատի ներքո գտնվող այլ տարածքներում, ի վիճակի չէ ստուգել կամ հաստատել այս տարբեր պնդումները եւ մեղադրանքները։ Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշատակել ՄԱԿ գլխավոր քարտուղարի ծայրահեղ մտահոգությունն այն առումով, որ վերջին շրջանում վերսկսկել են մարտական գործողությունները, որոնց պատճառով քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ են զոհվել։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նույնպես մտահոգություն է հայտնել զինված ուժը քաղաքացիական անձանց նկատմամբ կրկին գործադրելու առթիվ։ Նա նշել է, որ շատ կարեւոր է վերադառնալ խաղաղության գործընթացին եւ աշխատել համաձայն այն ուղղությամբ, որի հիմքում կլինի մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին խստագույնս հետեւել 2020-ի հրադադարին այդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն եւ շարունակել իրագործել իրենց պարտականությունները, հատկապես որովհետև դրանք կապված են մջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային նորմերի հետ։
Պարոն նախագահ, էսկալացիան տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախորդ օրը՝ սեպտ․ 18-ին, խիստ անհրաժեշտ առաքումներ էին տեղ հասել՝ ցորեն, ալյուր եւ կարեւորագույն բժշկական պարագաներ զուգահեռաբար եւ Լաչինի միջանցքով, եւ Աղդամի ճանապարհով։
Խորհրդի անդամները կհիշեն, որ վերջին ամսվա ընթացքում քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության եւ մարդասիրական հասանելիության հարցերը լարվածության եւ կտրուկ քննարկումների աղբյուր են եղել Բաքվի եւ Երեւանի միջեւ։
Գլխավոր քարտուղարը շարունակում է խորապես մտահոգված մնալ իրավիճակի սրման հետեւանքներով, հետեւանքներ, որոնք կապված են փխրում մարդասիրական իրավիճակի եւ բոլոր կողմերին կոչ է անում հրատապորեն ապահովել մարդասիրական օգնության անխոչընդոտ հասանելիությունը դրա կարիքն ունեցող քաղաքացիական անձանց։
Մենք նաեւ արձանագրում ենք, որ ԿԽՄԿ-ն մտահոգություն է հայտնել վերջին դեպքերի մարդասիրական հետեւանքների վերաբերյալ տարածաշրջանում բնակվող առանց այն էլ խոցելի բնակչության համար։ Վերհիշելով, որ խիստ սահմանափակ է հիմնական պարագաների եւ բուժօգնության հասանելիությունն արդեն մի քանի ամիս, ԿԽՄԿ-ն գնահատել է, որ իրավիճակը հավանաբար կխորացնի նրանց տառապանքը։
Պարոն նախագահ, վերջին մի քանի օրերի զարգացումները պետք է տեսնել եւ դիտարկել հրադադարի կանոնավոր խախտումների ընդհանուր օրինաչափությունների շրջանակում, որոնք մշտական են եղել։ Մենք ի գիտություն ենք ընդունում երեկվա հայտարարությունը մարտական գործողությունների դադարի վերաբերյալ, միևնույն ժամանակ արձանագրելով, որ տեղում իրավիճակը հեղհեղուկ է մնում։ Մենք նաեւ գիտակցում ենք, որ որպես դրական քայլ տեղի բնակչության ներկայացուցիչները եւ Ադրբեջանի կառավարությունը հանդիպել են այսօր ավելի վաղ եւ նախնական քննարկում ունեցել։
Ամփոփելով կոչ ենք անում բոլոր մարտական գործողությունների հուսալի և ամուր ավարտի։ Իրավիճակի հետագա սրացումը կհանգեցնի մարդկային զոհերի, կորուստների եւ տառապանքի եւ միջազգային աջակցություն վայելող խաղաղության ջանքերը կխափանի։ Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ էական կարիքները հոգալը, այդ թվում նրանց մարդու իրավունքները պաշտպանելը պետք է գերակայություն լինի։ Իրական երկխոսությունը Ադրբեջանի կառավարության եւ տարածաշրջանի ներկայացուցիչների միջեւ՝ ապահվելով լիարժեք ներգրավումը Հայաստան եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին, առաջ շարժվելու միակ կայուն տարբերակն են։
Քարտուղարությունը շարունակելու է սերտ կապեր պահպանել բոլոր շահագրգիռ դերակատրների եւ կողմերի հետ եւ պատրաստակամություն է հայտնում աջակցել խաղաղությանն ուղված ընթացիկ ջանքերին։ Քարտուղարկությունը նաեւ պատրաստ է մարդասիրական կարիքների գնահատում իրականացնել, եթե հասանելիություն ստանա եւ աջակցություն ցուցաբերել ըստ կարիքի»,- հայտարարեց գլխավոր քարտուղարի օգնականը»։
comment.count (0)