Ստեփանակերտի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում, տեղակայվել են ռուս խաղաղապահները
13:34 - 23 սեպտեմբերի, 2023

Ստեփանակերտի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում, տեղակայվել են ռուս խաղաղապահները

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել