Իլհամ Ալիևը Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ ներկայումս տարածաշրջանում ավելի շատ հնարավորություններ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար։
Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Կլաարն ասել է, որ դրական է գնահատում Ադրբեջանի ղեկավարի արտահայտված տեսակետները՝ «Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման վերաբերյալ», ինչպես նաև Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում կայացած հանդիպումը։
Ալիևն ընդգծվել է, որ Ադրբեջանը դրական արձագանք է տվել և աջակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացրած խնդրանքներին։
Նա նշել է նաև, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթներն է Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծումը։
comment.count (0)