Ռուսական խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտի օդանավակայանից Հայաստան է ուղեկցել տեղի բնակիչների 5 ավտոբուսներ և 41 անձնական մեքենաներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդագրության մեջ չի նշվում՝ երբ է տեղի ունեցել տարհանումը, և արդյոք նրանք արդեն հատե՞լ են Հայաստանի սահմանը: Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։
Գլխավոր լուսանկարը՝ սեպտեմբերի 19-ի
comment.count (0)