Գերի Փիթերսը Պարույր Հովհաննիսյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ
23:10 - 25 սեպտեմբերի, 2023

Գերի Փիթերսը Պարույր Հովհաննիսյանի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ԼՂ-ում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Իր հերթին ԱՄՆ սենատորը հանդիպան ընթացքում իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ առկա սերտ փոխգործակցությանը` ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և բազմաոլորտ համագործակցության համատեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել