armeniasputnik.am: Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատուի խոսքով` իրենց կողմից տրամադրվող օգնությունը կարիք կա կրկնապատկելու, և համապատասխան որոշում կայացնողների համաձայնության դեպքում հույս ունեն, որ կշարունակեն օգնություն տրամադրել ավելի մեծ ծավալով։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հնարավորություններն ու կարողություններն ավելացնում է տարածաշրջանում` պայմանավորված առկա իրավիճակով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Մենք տարբեր ուղղություններով մասնագիտացված նոր աշխատակիցների ենք ներգրավում, որպեսզի կարողանանք համապատասխան ձևով արձագանքել ահագնացող կարիքներին, որոնք ունեն Արցախից ՀՀ հասնող մարդիկ։ Միևնուն ժամանակ, մենք դիտարկում ենք այն մարդկանց կարիքները, որոնք մնում են Արցախի իրենց տներում»,– նշեց Ամատունին։
Նա տեղեկացրեց, որ ԿԽՄԿ–ն այս պահին Գորիսում, որտեղ գալիս են Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, անմիջականորեն զբաղված չէ այդ մարդկանց ընդունելու կամ տեղավորելու հարցերով. ԿԽՄԿ–ն դա պատրաստ է անել, եթե լինի համապատասխան որոշում, որի շրջանակում կկարողանան որոշակի օգնություն տրամադրել։
«Որպես չեզոք միջնորդ` մեր գործառույթը հիմա վիրավորների անհապաղ տեղափոխումն էհիվանդանոցներ։ Օրինակ` երեկ մենք ՀՀ շտապօգնության մեքենաներով կարողացել ենք տեղափոխել 23 ծանր վիրավորների։ Միևնույն ժամանակ տրամադրում ենք անհապաղ բժշկական պարագաներ տեղական հիվանդանոցներին։ ԼՂ–ում տեղական բուժհաստատությունների համար տրամադրել ենք շուրջ 1500 լիտր դիզելային վառելիք, որպեսզի ապահովվի ջրի անխափան հոսքը նրանց աշխատանքները կազմակերպելու համար։ Եվ այսպես շարունակ»,– ներկայացրեց Զառա Ամատունին։
Քայլեր կարող ենք ձեռնարկել միայն դիմում ստանալուց հետո. Ամատունին` զինվորների դեպքի մասին
Նա ընդգծեց, որ տրամադրվող այս օգնությունը կարիք կա կրկնապատկելու, և համապատասխան որոշում կայացնողների համաձայնության դեպքում հույս ունեն, որ կշարունակեն օգնություն տրամադրել ոչ միայն այս ծավալով, այլ շատ ավելի մեծ։
Ինչ վերաբերում է այսօր Գորիսում ԿԽՄԿ–ի կատարած աշխատանքին, ապա Ամատունին նշեց, որ կապի մեջ են համապատասխան կառույցների հետ` հասկանալու համար կարիքները և առաջնահերթությունները, և ըստ այդմ են փորձում աշխատանքները կազմակերպել։
Հարցին` ԿԽՄԿ աշխատանքների իրագործման համար Ադրբեջանի կողմից կա՞ն խոչընդոտներ, Ամատունին պատասխանեց, որ բոլոր կողմերի հետ իրենք կոնֆիդենցիալ շփման շրջանակներում են աշխատանքներ իրականացնում և, ըստ այդմ, չեն կարող որևէ մեկնաբանություն անել ընթացքի վերաբերյալ։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավարը վստահեցրեց, որ հայ գերիների հարցերը ևս իրենց ուշադրության կենտրոնում են։
Շարունակությունը՝ armeniasputnik.am-ում
comment.count (0)