Եթե Հայաստանը չի մասնակցի, երկաթուղին կանցնի Իրանով. Էրդողան
 |hetq.am|
15:57 - 26 սեպտեմբերի, 2023

Եթե Հայաստանը չի մասնակցի, երկաթուղին կանցնի Իրանով. Էրդողան |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանը դրական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղով տրանսպորտային երթուղիների ստեղծմանը մասնակցելուն: Այդ մասին Նախիջևանից վերադարձի ճանապարհին Էրդողանը հայտարարել է լրագրողներին։ 

«Եթե մենք ուզում ենք Զանգեզուրի և Լաչինի միջանցքները տեսնել որպես խաղաղության երթուղիներ, ապա մենք պետք է այդ հարցերը լուծենք հանգիստ և առանց կոնֆլիկտների։ Ինչ վերաբերվում է գնացքին, որը Թուրքիայից գնալու է Նախիջևան, այնուհետ Հայաստանով Ադրբեջան, ապա պետք է նայել Հայաստանով դրա անցման հարցին։ Եթե Հայաստանը չմասնակցի, երթուղին ինչպե՞ս կընթանա։ Իհարկե, Իրանով: Իրանը դրական է վերաբերվում դրան, այնպես որ կարող է Իրանով դեպի Ադրբեջան ճանապարհ ստեղծվել»,- հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը մեկօրյա այցով ժամանել էր Նախիջևան, որտեղ բանակցություններ էր վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրների նախագահները ստորագրել էին արձանագրություն՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի ստեղծման վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել