Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են
20:51 - 26 սեպտեմբերի, 2023

Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«ՀՀ տեղափոխված 23 վիրավոր շարունակում է բուժում ստանալ Երևանի տարբեր կլինիկաներում, իրականացվել են նաև վիրահատական միջամտություններ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր 13-ամյա տղայի մոտ նկատվում է դրական տեղաշարժ։ Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է, և ՀՀ-ից մեկնած շտապօգնության մեքենաները Ստեփանակերտից ինչպես ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածների, այնպես էլ պայթյունից տուժածների տեղափոխում են իրականացնում։

Առավոտյան Երևան են բերվել նորածին երեխաներ, որոնց վիճակը բավական ծանր էր։ Այժմ նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, կայուն վիճակում են:

Այսօր մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել