Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան |aysor.am|
12:53 - 27 սեպտեմբերի, 2023

Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում. Նարեկ Մկրտչյան |aysor.am|

aysor.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս օրերին մնացած գերատեսչությունների հետ ծառայություն է իրականացնում ինչպես Կոռնիձորում, այնպես էլ Գորիսում գործող մեր հաշվառման կայաններում, այս մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

«Հաշվառումից հետո հասկանում ենք, թե ով միանգամից տեղավորվելու կարիք ունի։ Մենք առաջնայինը կեցության խնդիրն ենք լուծում։ Այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են իրնց նախընտրած վայրը գնալ, իրենք ազատ են որոշելու, թե  որտեղ պետք է տեղակայվեն։ Բայց դա չի նշանակում, որ մենք իրենց հետ կապ չենք պահպանում և իրենց խնդիրներին չենք արձագանքում։ Այս օրերին գործարկել ենք առաջնային կարիքի հարթակ,  ԼՂ մեր հայրենակիցները կարող են արձանագրել իրենց կարիքները։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 3000 դեպք և դրանց մասով գնահատում է իրականացվելու և մենք աջակցություն ենք տրամադրելու։ Դրանք կարող են տարբեր լինել՝ սննդի կարիք, հագուստ, սոցիալական որոշակի աջակցություն»,- նշեց նախարարը։

Մկրտչյանը նաև ավելացրեց, որ նոր հարթակ են նաև գործարկել. սոցիալական աջակցության քարտեզագրման հարթակն է. «Մենք գիտենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ, անհատներ ցանկություն են հայտնել աջակցություն տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը և որպեսզի մենք նրանց հնարավորություն տանք նեցուկ լինել այց գործընթացին և ճիշտ տեղաբաշխենք ռեսուրսները, այս հարթակում արդեն 170 առաջարկ ենք ստացել, կրկին կգնահատենք կարիքները և դրանք համապատասխան կուղղորդենք»։

Նա նշեց, որ նախարարությունն շխատանքները պլանավորում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով. «Այս պահի դրությամբ մեր խնդիրն է, որպեսզի արցախահայերին հնարավորություն տանք տեղակայվելու։ Մենք գործարկել ենք նաև թեժ գիծը՝ 114, և այս ընթացքում ավելի քան 6000 զանգ ենք ստացել ամենատարբեր խնդիրներով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել