Վարդանյանը տարվել է Բաքու՝ ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության
15:05 - 27 սեպտեմբերի, 2023

Վարդանյանը տարվել է Բաքու՝ ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության

Ադրբեջանի պետական սահմանային ծառայության պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշվում է․ «Սեպտեմբերի 27-ին Լաչինի պետական սահմանին տեղակայված անցակետում Սահմանային ծառայության զինծառայողների զգոնության արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստան գնալիս բռնվել է 1968 թվականին ծնված Ռուբեն Կառլենի Վարդանյանը, որը, ապօրինաբար գալով երկրի (նկատի ունի Ադրբեջանի՝ խմբ․) տարածք զբաղեցրել է, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարարի» (չակերտները՝ ադրբեջանական կողմի՝ խմբ․) պաշտոնը»։

Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ 

«Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վարդանյանի ձերբակալությունն ավելի վաղ հաստատել էր նրա կինը․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից»։

 

Լուսանկարը՝ Ադրբեջանի պետական սահմանային ծառայություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել