Ժամը 19:00-ի դրությամբ` ԼՂ-ից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. ՀՀ ԱՆ
19:22 - 27 սեպտեմբերի, 2023

Ժամը 19:00-ի դրությամբ` ԼՂ-ից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ. ՀՀ ԱՆ

Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել