armenpress.am: ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալվում է նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
comment.count (0)