Չարեքթարի վրա կրակելով՝ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական ինքնությունը. Մայր Աթոռ
23:01 - 27 սեպտեմբերի, 2023

Չարեքթարի վրա կրակելով՝ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական ինքնությունը. Մայր Աթոռ

Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։ Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով ադրբեջանցի զինծառայողների կողմից Արցախի Շահումյանի շրջանի՝ 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ կրակոցները։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ոչնչացնելու ու վերացնելու Արցախում հայկական ինքնությունը։

Այս համատեքստում էլ ավելի անիրատեսական են դառնում Արցախում հայերի և ադրբեջանցիների խաղաղ համակեցության մասին խոսակցությունները։ Մենք մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում կատարվածի վրա և պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի կատարվածին՝ կանխելու համար հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը», - ասվում է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել