Սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողության և նախորդ ամիսներիn Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով այս պահին տեղի է ունենում ղարաբաղահայերի զանգվածային տեղահանում։ Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապաստան գտնում Հայաստանում։
«Անհետաձգելի է շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը նպաստում է վիրավորների, ինչպես նաև հիվանդների շտապ տարհանմանը և տեղում արտակարգ օգնության տրամադրմանը», - գրված է հայտարարությունում:
Եվրահանձնաժողովը հայտարարեց 5 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին և Ղարաբաղում խոցելի իրավիճակում հայտնվածներին: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել։
«Ադրբեջանը պատասխանատվություն է կրում՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ առաջիկա օրերի ընթացքում ՄԱԿ-ի առաքելությունը կարողանա մուտք գործել տարածք», - նշվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Եվրոպական Միությունը հաշվի է առնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկը և կշարունակի ուշադրությամբ հետևել տեղում զարգացումներին։
comment.count (0)